Հոդված 13
Հոդված 13
Հաշվետու մարմինը եռամսյակը մեկ անգամ՝ մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-րդ օրը, ընդհանրացնում է օզոնաքայքայիչ նյութերի արտադրության և տեղափոխման մասին տեղեկությունները և իր պետությունում օզոնաքայքայիչ նյութերի սպառման՝ Մոնրեալի արձանագրությամբ Կողմերի պետություններից յուրաքանչյուրի համար սահմանված հաշվարկային մակարդակին հասնելու հավանականության դեպքում՝ իր պետության իրավասու մարմին հրահանգչական ցուցում է ուղարկում օզոնաքայքայիչ նյութերի ներմուծման եզրակացությունների (թույլատրագրերի) տրամադրումը դադարեցնելու մասին, օզոնաքայքայիչ նյութերի արտադրություն իրականացնող իրավաբանական անձանց հրահանգչական ցուցում է ուղարկում արտադրությունը դադարեցնելու մասին, այլ Կողմերի պետությունների իրավասու մարմիններին տեղեկացնում է օզոնաքայքայիչ նյութերի՝ տվյալ Կողմի պետություն արտահանելու եզրակացությունների (թույլատրագրերի) տրամադրումը դադարեցնելու անհրաժեշտության մասին: