Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

Սույն Համաձայնագրի նպատակներով գործածվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը.

«եզրակացություն (թույլատրագիր)»՝ օզոնաքայքայիչ նյութերի և դրանք պարունակող արտադրանքի տեղափոխման իրավունքը հաստատող փաստաթուղթ,

«հայտատու»՝ օզոնաքայքայիչ նյութերի և դրանք պարունակող արտադրանքի տեղափոխման եզրակացություն (թույլատրագիր) ստանալու համար դիմում ներկայացրած իրավաբանական անձ կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձ,

«իրավասու մարմին»՝ եզրակացություններ (թույլատրագրեր) տրամադրելու համար լիազորված՝ Կողմի պետության մարմին,

«հաշվետու մարմին»՝ Մոնրեալի արձանագրության 7-րդ հոդվածով նախատեսված հաշվետվությունը ներկայացնելու համար լիազորված՝ Կողմի պետության մարմին,

«տեղափոխում»՝ Միության ապրանքներ հանդիսացող օզոնաքայքայիչ նյութերի և դրանք պարունակող արտադրանքի ներմուծում և (կամ) արտահանում մի Կողմի պետության տարածքից այլ Կողմի պետության տարածք։

Սույն Համաձայնագրում գործածվող մյուս հասկացությունները կիրառվում են Մոնրեալի արձանագրությանը և Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերին համապատասխան։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։