Հոդված 18
Հոդված 18
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու ամսաթվից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Կատարված է Բուրաբայ քաղաքում, 2015 թվականի մայիսի 29-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։
Սույն Համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն Համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր Կողմին կտրամադրի դրա հաստատված պատճենը։
Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից Բելառուսի Հանրապետության Կառավարության կողմից Ղազախստանի Հանրապետության Կառավարության կողմից Ռուսաստանի Դաշնության Կառավարության կողմից
ՀԱՎԵԼՎԱԾ
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս օզոնաքայքայիչ նյութերի և դրանք պարունակող արտադրանքի տեղափոխման և օզոնաքայքայիչ նյութերի հաշվառման մասին» համաձայնագրի
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
օզոնաքայքայիչ նյութերի տեղափոխման, արտադրության և օգտագործման մասին ______ թվականի _____________ եռամսյակի համար / 20 ______ թվականին
Իրավա-բանական անձի անվանումը կամ անհատ ձեռնար-կատիրոջ անունը Օզոնաքայքայիչ նյութերի (ՕՔՆ), ՕՔՆ խառնուրդների անվանումը (խառնուրդի տոկոսա-բաղադրամասային կազմը) ՕՔՆ մնացորդների ծավալը հաշվետու տարվա սկզբի դրությամբ, տոննա Արտադրվել է ՕՔՆ, տոննա ՕՔՆ ներմուծում ՕՔՆ արտահանում Օգտագործվել կամ վաճառվել է ՕՔՆ, տոննա ՕՔՆ մնացորդ-ների ծավալը հաշվետու տարվա վերջի դրությամբ, տոննա
քանակը, տոննա Իրավաբանա-կան անձի անվանումը կամ անհատ ձեռնարկա-տիրոջ անունը, ՕՔՆ մատակարարի հաշվառման համարը[*] մատա-կարարի հասցեն, երկիրը քանակը, տոննա իրավա-բանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկա-տիրոջ անունը, ՕՔՆ ստացողի հաշվառման համարը* ստացողի հասցեն, երկիրը
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
ԸՆԴԱՄԵՆԸ – – – – –
[*] Հայտատուների՝ հարկային մարմիններում հաշվառման համարները, որոնք գործածվում են հարկման ենթակա եկամուտների մասին տեղեկությունների հաշվառման համարՀայաստանի Հանրապետության համար՝ ՀՎՀՀ,
Բելառուսի Հանրապետության համար՝ ՎՀՀ,
Ղազախստանի Հանրապետության համար՝ ԱՆՀ, ԲՆՀ,
Ռուսաստանի Դաշնության համար՝ ՀՎՆՀ։