Հոդված 14. Օրենսգրքի 73-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
Հոդված 14. Օրենսգրքի 73-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ տարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության հաջորդ օրը՝ ժամը 12.00-ից սկսած, իրականացնում է ընտրողների ցուցակների սկանավորում, որին կարող են հետևել ընտրական հանձնաժողովների անդամները, թեկնածուները, վստահված անձինք, դիտորդները և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները:
Ընտրողների ցուցակները սկանավորվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով և չափորոշիչներին համապատասխան այնպես, որ տվյալ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընտրողի հերթական համարը, ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, հաշվառման վայրի հասցեն, ինչպես նաև ընտրողի ստորագրության, ընտրողների գրանցման համար պատասխանատու հանձնաժողովի անդամի անհատական կնիքի համար նախատեսված սյունակները լինեն տեսանելի:
Ընտրողների սկանավորված ցուցակները ոչ ուշ, քան սկանավորման աշխատանքներն սկսվելուց 24 ժամ հետո պաշտոնապես հրապարակվում և ներբեռնելու և, ըստ ընտրական տեղամասերի, որոնման հնարավորությամբ տեղադրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:»: