Հոդված 7. Օրենսգրքի 41-րդ հոդվածում՝
Հոդված 7. Օրենսգրքի 41-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «լիազոր ներկայացուցիչները» բառերը փոխարինել «ընտրություններին մասնակցող կուսակցության, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի լիազոր ներկայացուցիչները» բառերով.
2) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Քաղաքացին միաժամանակ կարող է ընդգրկվել միայն մեկ ընտրական հանձնաժողովի կազմում, բացառությամբ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի համար սույն մասով սահմանված դեպքի:
Քաղաքացին կարող է լինել միաժամանակ մեկից ավելի տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամ, եթե սահմանված են ընտրությունների քվեարկության անցկացման տարբեր օրեր:»: