Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 9. Օրենսգրքի 48-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Օրենսգրքի 48-րդ հոդվածում՝

1) 8-րդ մասի «9-15-րդ» թվերը փոխարինել «9-18-րդ» թվերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 16-18-րդ մասերով.

«16. Այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմում ներկայացնելու իրավունք ունեն`

1) ընտրություններին մասնակցող կուսակցության լիազոր ներկայացուցիչը, համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուն.

2) վստահված անձը.

3) համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը.

4) քվեարկությանը չմասնակցած այն ընտրողը, որի տվյալների դիմաց, ընտրողների ցուցակում առկա է ստորագրություն քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ:

Այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումն իրավասու անձը ներկայացնում է համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով քվեարկության հաջորդ օրը ժամը 12.00-ից մինչև քվեարկության օրվանից հետո երրորդ օրը` ժամը 11.00-ն:

Այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումները պետք է ներկայացվեն առանձնացված՝ ըստ Հայաստանի Հանրապետությունից բացակայող և քվեարկությանը չմասնակցած և ըստ Հայաստանի Հանրապետությունում գտնվող և քվեարկությանը չմասնակցած անձանց:

Ընտրական հանձնաժողովը մերժում է այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումով վարչական վարույթի հարուցումը և դիմումն ըստ էության չի քննում, եթե դիմումը ներկայացվել է սույն մասի դրույթների խախտումով:

17. Այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումը քննվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ վարչարարության հիմնարար սկզբունքների պահպանմամբ:

Հայաստանի Հանրապետությունից բացակայող անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումները քննելիս տարածքային ընտրական հանձնաժողովը՝

1) ստուգում է դիմումում նշված անձի՝ Հայաստանի Հանրապետությունից բացակայելու փաստի վերաբերյալ տեղեկությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (այսուհետ՝ ՍԷԿՏ) համակարգի միջոցով:

Եթե ՍԷԿՏ համակարգի տվյալների հիման վրա պարզվում է, որ անձը, որի վերաբերյալ դիմում է ներկայացվել, Հայաստանի Հանրապետության սահմանը դեպի դուրս հատել է քվեարկությունը սկսվելուց հետո, ապա դիմումն այդ անձի մասով համարվում է առարկայազուրկ, և վարչական վարույթն այդ մասով կարճվում է:

Եթե ՍԷԿՏ համակարգի տվյալների հիման վրա պարզվում է, որ անձը, որի վերաբերյալ դիմում է ներկայացվել, Հայաստանի Հանրապետության սահմանը չի հատել կամ վերջին անգամ հատել է Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս, ապա դիմումը այդ անձի մասով համարվում է առարկայազուրկ, և վարչական վարույթն այդ մասով կարճվում է.

2) պարզում է, թե անձը, որի վերաբերյալ դիմում է ներկայացվել, արդյոք գրանցվել է տեխնիկական սարքավորման միջոցով.

3) տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված և նույնականացման քարտ ունեցող ընտրողի դեպքում ստուգում է նաև, թե գրանցման ժամանակ հանձնած մատնահետքն արդյոք համընկնում է ոստիկանության կողմից վարվող նույնականացման քարտերի էլեկտրոնային շտեմարանում առկա այդ ընտրողի մատնահետքին:

Այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումների ստուգումների կազմակերպման գործում տարածքային ընտրական հանձնաժողովի պահանջով կարող են ներգրավվել ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը և, ըստ անհրաժեշտության, այլ մարմիններ:

Եթե չկան տվյալ անձի կողմից քվեարկությանը մասնակցությունը հաստատող բավարար ապացույցներ, ապա հավաստիության կանխավարկածի սկզբունքի կիրառմամբ, բացառապես ընտրությունների արդյունքներով որոշում կայացնելու համար համարվում է, որ տեղի է ունեցել այլ անձի փոխարեն քվեարկություն:

Անկախ տարածքային ընտրական հանձնաժողովում դիմումի քննության ընթացքից՝ բոլոր դիմումներն ուղարկվում են նաև համապատասխան իրավապահ մարմին:

18. Այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումին պետք է կցված լինի որևէ անձի աներկբա հայտարարությունն այն մասին, որ ընտրողը քվեարկությանը չի մասնակցել, և այդ ընտրողի փոխարեն քվեարկել է այլ անձ:

Հայտարարություն տվողը պետք է նաև գրավոր հավաստի և ստորագրի, որ տեղյակ է այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ սուտ հայտարարություն տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին:

Հայտարարությունը պետք է պարունակի հայտարարություն տվողի անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը (անձնագրի դեպքում՝ սերիան և համարը), հաշվառման վայրի հասցեն, բնակության վայրի հասցեն, եթե տարբերվում է հաշվառման վայրի հասցեից, հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն, հայտարարության տրման ամսաթիվը: Հայտարարության մեջ պետք է նաև նշված լինեն քվեարկությանը չմասնակցած ընտրողի անունը, հայրանունը, ազգանունը, ընտրական տեղամասի համարը, որ ցուցակի ընտրող է, ընտրողի համարը համապատասխան ցուցակում: Հայտարարությունը ներկայացվում է բնօրինակով` ստորագրված բացառապես հայտարարություն տվող անձի կողմից:

Դիմում ներկայացնողը պետք է գրավոր հավաստի և ստորագրի, որ տեղյակ է այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ դիմումին կից կեղծ ստորագրությամբ հայտարարություն ներկայացնելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին: Հայտարարությունը համարվում է կեղծ ստորագրությամբ հայտարարություն, եթե այն ստորագրվել է ոչ այն անձի կողմից, որի անունից տրվում է հայտարարությունը, կամ ստորագրվել է մտացածին անձի անունից: Սույն պարբերությամբ սահմանված պահանջը չի տարածվում այն դեպքի վրա, երբ դիմումը ներկայացնողը և հայտարարություն տվողը նույն անձն են:

Այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումը ներկայացվում է բնօրինակով` ստորագրված բացառապես դիմումատուի կողմից: Դիմումը պետք է պարունակի դիմողի անունը, հայրանունը, ազգանունը, հաշվառման վայրի հասցեն, բնակության վայրի հասցեն, եթե տարբերվում է հաշվառման վայրի հասցեից, ապա հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն, կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դիմումի տրման ամսաթիվը: Սույն հոդվածի 16-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված սուբյեկտների ներկայացրած դիմումներին կից պետք է ներկայացվի նաև դիմումատուի կարգավիճակը հավաստող փաստաթղթի պատճենը:

Այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումի, հայտարարության ձևերը, ինչպես նաև այլ անձի փոխարեն քվեարկելու մասին սուտ հայտարարություն տալու և այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումին կից կեղծ ստորագրությամբ հայտարարություն ներկայացնելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին տեղեկացված լինելու ձևաթղթերը հաստատում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և ներբեռնելու հնարավորությամբ տեղադրում հանձնաժողովի համացանցային կայքում:

Դիմումին կից պահանջվող փաստաթղթերի բացակայության դեպքում կամ դիմումի կամ հայտարարության համար սույն մասով սահմանված վավերապայմաններին չհամապատասխանելու դեպքում դիմումով վարչական վարույթի հարուցումը մերժվում է: Եթե նույն անձը ներկայացրել է այլ անձի փոխարեն քվեարկելու մասին մեկից ավելի դիմումներ, կամ մեկ դիմումում նշված են այլ անձանց փոխարեն քվեարկելու վերաբերյալ մեկից ավելի անձանց տվյալներ, և ստուգման ընթացքում պարզվում է, որ դիմումին կցված է այլ անձի փոխարեն քվեարկելու մասին առնվազն մեկ սուտ հայտարարություն կամ այլ անձի փոխարեն քվեարկելու մասին առնվազն մեկ կեղծ ստորագրությամբ հայտարարություն, ապա այդ անձի ներկայացրած դիմումների հետագա քննարկումը դադարեցվում է, վարչական վարույթը կարճվում է, և բոլոր նյութերը ներկայացվում են համապատասխան իրավապահ մարմին: Այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ մինչ այդ ստուգված և ճշտված տեղեկությունները հաշվի են առնվում ընտրությունների արդյունքներով որոշում կայացնելու համար:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։