Հոդված 17. Դոտացիաների հաշվարկների կատարումը և հատկացումը
Հոդված 17. Դոտացիաների հաշվարկների կատարումը և հատկացումը
1. Դոտացիաների հաշվարկման մեջ օգտագործվող` համայնքներին վերաբերող տվյալների աղբյուրներն են`
1) ծախսային գործակիցների տվյալների համար` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի բնագավառում պետական լիազոր մարմինը, Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերը և Հայաստանի Հանրապետության համայնքները.
2) եկամտային կարողության տվյալների համար` համայնքներն ու հարկային մարմինը` յուրաքանչյուրն իր մասով:
2. Համայնքներին հատկացվող դոտացիաների գումարները հաստատվում են յուրաքանչյուր տարվա «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
3. Պետական լիազոր մարմինը բյուջետային օրենսդրությամբ սահմանված ժամկետներում իր պաշտոնական կայքէջում հրապարակում և տարածքային կառավարման մարմինների միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրում է պետական մարմինների կողմից հաշվառվող` դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառված ելակետային տվյալների ցուցանիշները:
4. Դոտացիաների գումարների հաշվարկման համար անհրաժեշտ ելակետային տվյալները պետական կառավարման լիազոր մարմին ներկայացման, դոտացիաների հաշվարկման և հատկացման բնագավառում պետության և համայնքների միջև առաջացող` սույն օրենքով չկարգավորված հարաբերությունները կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ:
5. Տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց համայնքներին հատկացված դոտացիայի գումարի չափը և հաշվարկներում օգտագործվող ելակետային տվյալների իսկությունը կարող են վիճարկել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազոր մարմնում և (կամ) դատարանում:
6. Համայնքներին դոտացիաները յուրաքանչյուր ամսվա վերջում հավասար չափաբաժիններով հատկացնում է պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը` յուրաքանչյուր համայնքի համար բացված գանձապետական հաշվի միջոցով:
(17-րդ հոդվածը փոփ. 16.11.23 ՀՕ-335-Ն)
(16.11.23 ՀՕ-335-Ն օրենքն ունի անցումային դրույթ)