Հոդված 7. Դոտացիաների «բ» մասի հաշվարկման կարգը
Հոդված 7. Դոտացիաների «բ» մասի հաշվարկման կարգը
1. «բ» մասով դոտացիաներ ստանում են բոլոր այն համայնքները, որոնց բյուջետային ապահովվածության գործակիցը փոքր է սույն օրենքով սահմանված` համահարթեցման սահմանային մակարդակի արժեքից:
2. «բ» մասով հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
Դ.Բ = Դ - Դ.Ա, որտեղ`
Դ.Բ -ն - «բ» մասով հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարն է,
Դ-ն - դոտացիաների ընդհանուր գումարն է,
Դ.Ա-ն - «ա» մասով հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարն է:
3. Սույն օրենքով սահմանվում է համահարթեցման սահմանային մակարդակի այնպիսի արժեք, որի դեպքում «բ» մասով հատկացվող դոտացիայի ֆինանսական միջոցները կարող են լրացնել դոտացիա ստացող համայնքների բյուջետային ապահովվածության և համահարթեցման սահմանային մակարդակի միջև եղած տարբերության 75 տոկոսը:
4. Համայնքին «բ» մասով հատկացվող դոտացիան հավասար է տվյալ համայնքի բյուջետային ապահովվածության և համահարթեցման սահմանային մակարդակի միջև եղած տարբերության 75 տոկոսին:
5. Համայնքի բյուջետային ապահովվածության և համահարթեցման սահմանային մակարդակի միջև եղած տարբերության գումարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
ԳՈՒՄi.ՀՍՄ = (ՀՍՄ - ԲԱԳi) X Բi X ԾԿԳi X ԵԿմիջին, որտեղ`
ԳՈՒՄi.ՀՍՄ-ը - i-րդ համայնքի բյուջետային ապահովվածության գործակցի և համահարթեցման սահմանային մակարդակի միջև եղած տարբերությունը լրացնելու համար անհրաժեշտ գումարի չափն է,
ՀՍՄ-ը - համահարթեցման սահմանային մակարդակն է,
ԾԿԳi-ն - i-րդ համայնքի ծախսային կարիքի կարգավորիչ գործակիցն է,
Բi- ն - i-րդ համայնքի բնակչության թիվն է,
ԵԿմիջին-ը - համայնքների միջին եկամտային կարողությունն է,
ԵԿմիջին-ը = ∑ԵԿi / Բ ՀՀ , որտեղ`
ԵԿi-ն - i-րդ համայնքի եկամտային կարողությունն է,
Բ ՀՀ-ն - բոլոր համայնքների բնակչության թվի հանրագումարն է (Հայաստանի Հանրապետության բնակչության թիվը):
6. Համայնքներին «բ» մասով հատկացվող դոտացիաները հաշվարկվում են հետևյալ բանաձևով.
Դi.Բ = 0,75 X ԳՈՒՄi.ՀՍՄ, որտեղ`
Դi.Բ-ն - i-րդ համայնքին «բ» մասով հատկացվող դոտացիայի գումարն է: