Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-11-26-ից մինչև 2023-12-09։Բացել գործող տեքստը

Հոդված 9. Համայնքի եկամտային կարողության գործակցի հաշվարկման կարգը

գործել է մինչև 2023-12-09Բացել ARLIS-ում

Հոդված 9. Համայնքի եկամտային կարողության գործակցի հաշվարկման կարգը

1. Համայնքի եկամտային կարողության գործակիցը տվյալ համայնքի բնակչության մեկ շնչին ընկնող` համայնքների բյուջեներին օրենքով ամրագրված տվյալ համայնքի հարկային եկամուտների, պետական տուրքերի և սույն օրենքով նախատեսված` «ա» մասով հատկացվող դոտացիաների հանրագումարն է` հարաբերած միջին հանրապետական համանման ցուցանիշին:

2. Համայնքի եկամտային կարողությունը տվյալ համայնքի բյուջեին օրենքով ամրագրված և սույն օրենքի շրջանակներում նախատեսված հետևյալ եկամտատեսակների հանրագումարն է.

1) հողի հարկ,

2) գույքահարկ.

Համայնքի հողի հարկի և գույքահարկի հաշվարկային գումարի ցուցանիշները յուրաքանչյուր համայնքի գծով օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված` հաշվարկվող տարվան նախորդող երկրորդ տարում այդ համայնքի բյուջե վճարման ենթակա հողի հարկի և գույքահարկի տարեկան գումարներն են (առանց հողի հարկի և գույքահարկի գծով` հաշվարկվող տարվան նախորդող երկրորդ տարվա տարեսկզբի (հունվարի 1-ի) դրությամբ առկա չմարված ապառքների, տույժերի և տուգանքների, ինչպես նաև հաշվարկվող տարվան նախորդող երկրորդ տարվա ընթացքում հաշվարկված տույժերի և տուգանքների գումարների), ավելացված Հայաստանի Հանրապետության օրենքներով և համայնքների ավագանիների ընդունած որոշումներով ֆիզիկական անձանց և կազմակերպություններին հողի հարկի և գույքահարկի գծով արտոնությունների տրամադրման հետևանքով այդ հարկերի գծով համայնքների հաշվարկային տարվան նախորդող երկրորդ տարվա բյուջեներում եկամուտների կորուստների գումարները.

3) մասհանվող հարկեր.

Մասհանվող հարկերի հաշվարկային գումարի ցուցանիշները յուրաքանչյուր համայնքի գծով հաշվարկվող տարվան նախորդող երկրորդ տարում այդ համայնքի բյուջե փաստացի վճարված մասհանվող հարկերի տարեկան գումարներն են (մասհանվող հարկերի տեսակները և մասհանման տոկոսաչափը սահմանվում են տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով).

4) պետական տուրքեր.

Պետական տուրքերի հաշվարկային գումարի ցուցանիշները յուրաքանչյուր համայնքի գծով հաշվարկվող տարվան նախորդող երկրորդ տարում այդ համայնքի բյուջե փաստացի վճարված պետական տուրքերի տարեկան գումարներն են.

5) «ա» մասով հատկացվող դոտացիա.

«ա» մասով հատկացող դոտացիայի հաշվարկային գումարի ցուցանիշը յուրաքանչյուր համայնքի գծով հաշվարկվող տարում սույն օրենքով նախատեսված կարգով հաշվարկվող, «ա» մասով հատկացվող դոտացիայի գումարն է:

3. Համայնքի եկամտային կարողությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

ԵԿi = ՀՀi + ԳՀi + ՄՀi + ՊՏi + Ա.Դ, որտեղ`

ՀՀi-ն - i-րդ համայնքի հողի հարկի գումարն է,

ԳՀi-ն - i-րդ համայնքի գույքահարկի գումարն է,

ՄՀi-ն - i-րդ համայնքի մասհանվող հարկերն են,

ՊՏi-ն - i-րդ համայնքի պետական տուրքերն են,

Ա.Դ-ն - «ա» մասով մեկ համայնքին հատկացվող դոտացիայի գումարի չափն է:

4. Համայնքի եկամտային կարողության գործակիցը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

ԵԿԳi = (ԵԿi / Բi ) / (ԵԿ ՀՀ/ Բ ՀՀ ), որտեղ`

ԵԿԳi-ն - i-րդ համայնքի եկամտային կարողության գործակիցն է,

ԵԿi-ն - i-րդ համայնքի եկամտային կարողությունն է,

Բi-ն - i-րդ համայնքի բնակչության թիվն է,

ԵԿՀՀ-ն - բոլոր համայնքների եկամտային կարողության հանրագումարն է,

ԲՀՀ-ն - բոլոր համայնքների բնակչության թվի հանրագումարն է (Հայաստանի Հանրապետության բնակչության թիվը):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։