Հոդված 8. Համայնքի բյուջետային ապահովվածության գործակցի հաշվարկման կարգը
Հոդված 8. Համայնքի բյուջետային ապահովվածության գործակցի հաշվարկման կարգը
1. Համայնքի բյուջետային ապահովվածության գործակիցը համայնքի եկամտային կարողության և ծախսային կարիքի կարգավորիչ գործակիցների հարաբերությունն է:
2. Համայնքի բյուջետային ապահովվածության գործակիցը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
ԲԱԳi = ԵԿԳi / ԾԿԳi , որտեղ`
ԲԱԳi-ն - i-րդ համայնքի բյուջետային ապահովվածության գործակիցն է,
ԵԿԳi-ն - i-րդ համայնքի եկամտային կարողության գործակիցն է,
ԾԿԳi-ն - i-րդ համայնքի ծախսային կարիքի կարգավորիչ գործակիցն է: