Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում՝
Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում՝
1) 1-ին կետի «է» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) ածանցյալ ֆինանսական գործիքներ (գործարքներ) են համարվում՝
ա. արժեթղթերի, արտարժույթի, տոկոսադրույքի, ածանցյալ ֆինանսական գործիքների, ֆինանսական ինդեքսների կամ ֆինանսատնտեսական ցուցանիշների հետ կապված օպցիոն, ֆյուչերս, սվոփ, ֆորվարդ և այլ ածանցյալ պայմանագրերը, որոնցով պարտավորությունների վերջնահաշվարկը կարող է իրականացվել բնեղենով կամ դրամական միջոցներով,
բ. ապրանքների հետ կապված օպցիոն, ֆյուչերս, սվոփ, ֆորվարդ և այլ ածանցյալ պայմանագրերը, որոնցով պարտավորությունների վերջնահաշվարկը պետք է իրականացվի դրամական միջոցներով կամ կարող է իրականացվել դրամով՝ կողմերից մեկի ցանկությամբ (բացառությամբ խախտման կամ այլ հիմքերով պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքերի),
գ. ապրանքների հետ կապված օպցիոն, ֆյուչերս, սվոփ, ֆորվարդ և այլ ածանցյալ պայմանագրերը, որոնցով պարտավորությունների վերջնահաշվարկը կարող է իրականացվել բնեղենով, պայմանով, որ այդ պայմանագրերը շրջանառվում են կարգավորվող շուկայում,
դ. ապրանքների հետ կապված օպցիոն, ֆյուչերս, սվոփ, ֆորվարդ և այլ ածանցյալ պայմանագրերը, որոնցով պարտավորությունների վերջնահաշվարկը կարող է իրականացվել բնեղենով, և որոնք նախատեսված չեն սույն կետի «գ» ենթակետով, ինչպես նաև չեն կնքվել առևտրային նպատակներով, որոնց հատուկ են այլ ածանցյալ ֆինանսական գործիքների բնութագրիչ հատկանիշները, այդ թվում՝ դրանցով փոխադարձ պարտավորությունների քլիրինգի և վերջնահաշվարկի իրականացումը հաշվարկային համակարգի միջոցով, կամ այդպիսի պայմանագրերի ենթակա լինելը պարբերական լրացուցիչ ապահովման պահանջին,
ե. վարկային ռիսկի փոխանցման հետ կապված ածանցյալ ֆինանսական գործիքները,
զ. տարբերության վրա հիմնված ֆինանսական պայմանագրերը,
է. կլիմայի փոփոխությունների, ֆրախտի վճարների, արտանետումների թույլատրելի չափերի, գնաճի դրույքների կամ այլ պաշտոնական տնտեսական վիճակագրական ցուցանիշների հետ կապված օպցիոն, ֆյուչերս, սվոփ, ֆորվարդ և այլ ածանցյալ պայմանագրերը, որոնցով պարտավորությունների վերջնահաշվարկը պետք է իրականացվի կամ կողմերի ցանկությամբ (բացառությամբ խախտման կամ պայմանագրի այլ հիմքերով վաղաժամկետ լուծման դեպքերի) կարող է իրականացվել դրամով, ինչպես նաև սույն կետով չնախատեսված ակտիվների, իրավունքների, պարտավորությունների, ցուցանիշների կամ չափերի հետ կապված այլ ածանցյալ պայմանագրերը, որոնք ունեն ածանցյալ ֆինանսական գործիքների բնութագրեր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք թույլատրված են կարգավորվող շուկայում առևտրին, դրանցով պարտավորությունների փոխադարձ քլիրինգը և վերջնահաշվարկն իրականացվում է հաշվարկային համակարգի միջոցով, կամ այդպիսի պայմանագրերը ենթակա են պարբերական լրացուցիչ ապահովման պահանջի.».
3) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) ստանդարտացված ածանցյալ ֆինանսական գործիք է համարվում այն ածանցյալ ֆինանսական գործիքը, որը թույլատրված է կարգավորվող շուկայում առևտրին.».
4) 31-րդ կետը «արժեթղթերի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ածանցյալ ֆինանսական գործիքների» բառերով, իսկ «արժեթղթերով» բառից հետո՝ «, ինչպես նաև ածանցյալ ֆինանսական գործիքներով» բառերով: