Հոդված 1
Հոդված 1
Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության և Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների դիվանագիտական, հյուպատոսական, վարչական և տեխնիկական անձնակազմի խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամներին թույլատրվում է ընդունող պետությունում իրականացնել վճարովի գործունեություն` տվյալ պետության քաղաքացիների համար նախատեսված պայմաններով՝ անհրաժեշտ թույլտվություն ձեռք բերելու պահից՝ սույն Համաձայնագրի դրույթների համաձայն: Այս արտոնությունը տարածվում է նաև Կողմերի պետություններում տեղակայված միջազգային կազմակերպություններում հավատարմագրված անձանց խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամների վրա: