Հոդված 11
Հոդված 11
Բարձր պայմանավորվող կողմերը բարենպաստ պայմաններ կստեղծեն փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցություն զարգացնելու համար։
Բարձր պայմանավորվող կողմերը կգարգացնեն և կխորացնեն համագործակցությունը արդյունաբերության, գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության, տրանսպորտի, հաղորդակցության և տնտեսության այլ բնագավառներում։
Բարձր պայմանավորվող կողմերը միմյանց համար կապահովեն բարենպաստ պայմաններ ձեռնարկատիրության և տնտեսավարման այլ գործունեության համար, ներառյալ փոխադարձ կապիտալ ներդրումների խրախուսումը և պաշտպանությունը, համակողմանիորեն կխրախուսեն երկու պետությունների ձեռնարկությունների, ֆիրմաների և տնտեսական համագործակցության այլ սուբյեկտների միջև կոոպերացիայի և ուղիղ կապերի տարբեր ձևերը՝ Կողմերի գործող օրենսդրությանը համապատասխան։
Բարձր պայմանավորվող կողմերը առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման նպատակով կկնքեն առանձին համաձայնագրեր։