Հոդված 12
Հոդված 12
Բարձր պայմանավորվող կողմերի տնտեսական հարաբերությունները կարգավորվում են առավել բարենպաստության ռեժիմի տրամաղրման վերաբերյալ համաձայնագրերով։ Բարձր պայմանավորվող կողմերը ապահովում են տնտեսական, առևտրային, գիտատեխնիկական հարաբերությունները հետևյալ մակարդակներով.
պետական իշխանության և կառավարման մարմինների, տարածքային /մունիցիպալ/ ինքնակառավարման մարմինների, բանկերի և ֆինանսական համակարգերի,
ձեռնարկությունների, միավորումների, կազմակերպությունների և հիմնարկների, ներառյալ՝ համատեղ ձեռնարկությունների։
Բարձր պայմանավորվող կողմերը համաձայնեցին, որ տնտեսական համագործակցության, առևտրային շրջանառության, բոլոր տեսակի կապերի և փոխադրումների կոնկրետ մեխանիզմները կկարգավորվեն միջկառավարական համաձայնագրերով։ Բարձր պայմանավորվող կողմերը միակողմանիորեն չեն կիրառի ապակայունացնող կամ մյուս Բարձր պայմանավորվող կողմին վնաս հասցնող տնտեսական միջոցներ։