Հոդված 7
Հոդված 7
Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը իր տարածքում բնակվող մյուս Բարձր պայմանավորվող կողմի քաղաքացիներին, անկախ նրանց ազգային պատկանելությունից, դավանանքից կամ այլ տարբերություններից, երաշխավորում է քաղաքացիական, քաղաքական, սոցիալական, տնտեսական ու մշակութային իրավունքներ և ազատություններ՝ մարդու իրավունքների միջազգային հանրաճանաչ նորմերին համապատասխան։
Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը պաշտպանում է մյուս Բարձր պայմանավորվող կողմի տարածքում բնակվող իր քաղաքացիների իրավունքները, ցուցաբերում է համակողմանի օգնություն և աջակցություն՝ Բարձր պայմանավորվող կողմերի օրենսդրությանը և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։