Հոդված 1
Հոդված 1
Բարձր պայմանավորվող կողմերը կզարգացնեն իրենց հարաբերությունները որպես բարեկամ և ինքնիշխան պետություններ, և պարտավորվում են ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վնաս պատճառել իրենց պետական ինքնիշխանությանը։
Բարձր պայմանավորվող կողմերի միջև հարաբերությունները կառուցվում են ինքնիշխան հավասարության և ուժ կամ ուժի սպառնալիք, ներառյալ ճնշման տնտեսական և այլ միջոցներ, չգործադրելու, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության, վեճերի խաղաղ կարգավորման, ներքին գործերին չմիջամտելու, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման, իրավահավասարության, պարտավորությունների բարեխիղճ կատարման, փոխշահավետ համագործակցության սկզբունքների և միջազգային իրավունքի հանրաճանաչ այլ նորմերի հիման վրա։