Հոդված 1
Հոդված 1
Ծրագրի գործողության շրջանակը
1. Հայաստանը, որպես ասոցիացված երկիր, կմասնակցի Ծրագրին, ներառյալ ներքոնշյալ փաստաթղթերում մասնակցության համար նախատեսված հատուկ ծրագրերը ու կանոնները.
թիվ 1291/2013/ԵՄ կանոնակարգ,
Եվրոպական խորհրդարանի և խորհրդի թիվ 1290/2013/ԵՄ.5 կանոնակարգ,
Խորհրդի թիվ 743/2013/ԵՄ.6 որոշում և ծրագրի կիրառմանն առնչվող ցանկացած այլ կանոն:
2. Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի թիվ 294/2008/ԵՀ.7 կանոնակարգը՝ լրամշակված Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 1292/2013/ԵՄ.8 կանոնակարգով, կկիրառվի գիտական և նորարարական համայնքներում Հայաստանի իրավաբանական և ֆիզիկական անձանց մասնակցության դեպքում: