Հոդված 10. Օրենքի 43-րդ հոդվածում՝
Հոդված 10. Օրենքի 43-րդ հոդվածում՝
1) 3-5-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Կենսաթոշակից կատարվող պահումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի կենսաթոշակի 30 տոկոսը: Կենսաթոշակից կատարվող պահումների չափը համամասնորեն փոխվում է կենսաթոշակի չափը փոխվելու դեպքում:
4. Սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված կենսաթոշակի գումարները կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման հետ փոխհամաձայնեցված ժամանակացույցի հիման վրա կարող են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերականգնվել նաև՝
1) կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման այն աշխատակցի կողմից, որի մեղքով (գործողությունների կամ անգործության արդյունքում) վճարվել են ավել վճարված կենսաթոշակի գումարները.
2) կենսաթոշակառուի, նրա օրինական ներկայացուցչի, նրանց փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձի կամ այլ անձի կողմից:
5. Սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) կենսաթոշակառուին ավել վճարված կենսաթոշակի գումարները սույն հոդվածի 4-րդ մասի հիման վրա կարող են հետ գանձվել, եթե առկա է անձի գրավոր դիմումը (համաձայնությունը) այդ մասին: Գրավոր դիմումի (համաձայնության) հիման վրա ժամանակացույց կազմելու կարգը սահմանում է լիազոր մարմինը:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-7-րդ մասերով.
«6. Բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում և 4-րդ մասում նշված դեպքերի, սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) կենսաթոշակառուին ավել վճարված կենսաթոշակի գումարները բռնագանձվում են դատական կարգով` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ լիազոր մարմնի ներկայացրած հայցի հիման վրա:».
7. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 4-րդ և 6-րդ մասերի հիման վրա հետ են գանձվում (Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերականգնվում, բռնագանձվում) այն գումարները, որոնք սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) կենսաթոշակառուին են վճարվել սխալը (խախտումը) հայտնաբերելու օրվան նախորդող 3 տարվա (36 ամսվա) ընթացքում:»: