Անցնել բովանդակությանը

Հոդված 12. Օրենքի 55-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-7-րդ մասերով.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12. Օրենքի 55-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-7-րդ մասերով.

«5. Կենսաթոշակառուին (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում՝ կենսաթոշակառուի օրինական ներկայացուցչին` ծնողին, որդեգրողին կամ խնամակալին) սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված կենսաթոշակի գումարների չափում չեն հաշվարկվում այն գումարները, որոնք վճարվել են մինչև 2017 թվականի հունվարի 1-ը, բացառությամբ այն դեպքի, երբ կենսաթոշակի գումարը վճարվել է՝

1) կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար կամ Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետությունում կենսաթոշակառուին կենսաթոշակ նշանակելու ամսվան հաջորդող ամիսների համար կամ

2) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված արարքի հետևանքով, որը հաստատված է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով:

6. 2017 թվականի հունվարի 1-ից դադարեցվում են սույն օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա մինչև 2017 թվականի հունվարի 1-ը սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված կենսաթոշակի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերականգնելու նպատակով կատարվող պահումները։

7. Մինչև 2017 թվականի հունվարի 1-ը սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված և 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փաստացի վերականգնված գումարները չեն վերադարձվում:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։