Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 29-րդ հոդվածում`
Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 29-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 2-րդ կետի «ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված ընտանիքի անդամների (այդ թվում` վարձու աշխատող համարվող)» բառերը փոխարինել «բացառապես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատիրոջ» բառերով.
2) 2-րդ մասի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) սույն օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 3-րդ կետի «դ», «զ» ենթակետերով սահմանված կարգով հաշվարկված ժամանակահատվածները».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Սույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված զինվորական ծառայության ժամանակահատվածները աշխատանքային ստաժում հաշվառվում են անկախ պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության ենթակա լինելու և սոցիալական վճար կատարելու հանգամանքից:»: