Հոդված 9. Օրենքի 41-րդ հոդվածում՝
Հոդված 9. Օրենքի 41-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի 3-րդ կետի երկրորդ պարբերությունը «2-րդ» բառից հետո լրացնել «, 2.1-ին, 2.2-րդ» բառերով, իսկ 4-րդ մասի 1-ին կետը «կենսաթոշակառուի դեպքում» բառերից հետո լրացնել «(եթե կենսաթոշակառուն գտնվում է Հայաստանի Հանրապետությունում)» բառերով.
2) 4-րդ մասի 3-րդ կետը «ընթացքում» բառից հետո լրացնել «կամ սույն մասի 1-ին կետով սահմանված կարգով դիմելու (անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկատվությունն ստացվելու) ամսին հաջորդող ամսվա 1-ից» բառերով.
3) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ուսումնական հաստատությունում սովորող անձի՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու և կենսաթոշակ վճարելը վերսկսելու առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: