Հոդված 10. Կուսակցության պետական գրանցման դիմումը վերադարձնելը
Հոդված 10. Կուսակցության պետական գրանցման դիմումը վերադարձնելը
1. Պետական գրանցման համար սույն օրենքով, ինչպես նաև «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված պահանջների չպահպանման դեպքում պետական լիազոր մարմինը վերադարձնում է պետական գրանցման դիմումը: Կուսակցության պետական գրանցման դիմումը վերադարձնելու մասին պետական լիազոր մարմնի որոշումը պետք է լինի պատճառաբանված՝ նշում պարունակելով օրենքի այն դրույթների վերաբերյալ, որոնց պահանջները չեն պահպանվել:
2. Հայտնաբերված թերությունները շտկելու և պետական գրանցման դիմումը կուսակցության հիմնադիր համագումարի անցկացման օրվանից ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում կրկին պետական լիազոր մարմին ներկայացնելու դեպքում այն համարվում է ընդունված, և պետական տուրք կրկին չի գանձվում:
3. Պետական գրանցման դիմումը վերադարձնելը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:
(10-րդ հոդվածը լրաց., փոփ. 29.12.20 ՀՕ-1-Ն)
(29.12.20 ՀՕ-1-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ)