Հոդված 26. Կուսակցությունների պետական ֆինանսավորումը
Հոդված 26. Կուսակցությունների պետական ֆինանսավորումը
1. Կուսակցությունների պետական ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Այդ ծախսերն արտացոլվում են պետական բյուջեում առանձին հոդվածով:
2. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված` կուսակցությունների ֆինանսավորման միջոցների ընդհանուր ծավալը չի կարող պակաս լինել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 0,04-ապատիկի և Ազգային ժողովի վերջին ընտրությունների ժամանակ ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների ընդհանուր թվի արտադրյալից:
3. Պետական բյուջեից միջոցներ հատկացվում են այն կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին), որի ընտրական ցուցակն Ազգային ժողովի վերջին ընտրությունների ժամանակ ստացել է քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն երեք տոկոսը:
4. Պետական բյուջեից կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) հատկացվող միջոցները կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջև բաշխվում են Ազգային ժողովի վերջին ընտրություններում նրանց ստացած ձայներին համամասնորեն:
5. Նշված միջոցները կուսակցությունների ընտրական դաշինքին մասնակցող կուսակցությունների միջև բաշխվում են հավասարապես, եթե այլ բան նախատեսված չէ կուսակցությունների ընտրական դաշինքի որոշմամբ:
6. Կուսակցության վերակազմակերպման, լուծարման մասին որոշում ընդունելու, գործունեության արգելման մասին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից պետական բյուջեի միջոցների հատկացումը դադարեցվում է:
(հոդվածը 29.12.20 ՀՕ-1-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2022 թվականին)
(29.12.20 ՀՕ-1-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ:)