Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-05-20-ից մինչև 2022-07-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԱՈՒԴԻՏԸ ԵՎ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄԸ

Հոդված 28. Կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտը

գործել է մինչև 2022-07-22Բացել ARLIS-ում

Հոդված 28. Կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտը

(վերնագիրը խմբ. 29.12.20 ՀՕ-1-Ն)

1. Այն կուսակցությունների տարեկան հաշվետվությունները, որոնց՝ սույն օրենքի 27-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված մուտքերը կամ ելքերը հաշվետու տարվա ընթացքում գերազանցել են օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգհազարապատիկը, ենթակա են պարտադիր աուդիտի։

2. Սույն օրենքով սահմանված կարգով պետական բյուջեից պետական ֆինանսավորում ստացած կուսակցությունների տարեկան հաշվետվությունները ենթակա են պարտադիր աուդիտի՝ անկախ հաշվետու տարում սույն օրենքի 27-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված մուտքերի կամ ելքերի չափից։

3. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված դեպքերում սույն օրենքի 27-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված մուտքերի կամ ելքերի չափը հաշվարկելիս դրանում չի ներառվում սույն օրենքի 27-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետի «ե» ենթակետով սահմանված՝ կուսակցության հիմնադրած զանգվածային լրատվության միջոցների և հրատարակչությունների՝ հաշվետու տարվա գործունեությամբ ստացված ընդհանուր շահույթը։ Հաշվարկման ենթակա են միայն կուսակցության հիմնադրած զանգվածային լրատվության միջոցների և հրատարակչությունների՝ հաշվետու տարում կուսակցությանը փոխանցած միջոցները։

4. Սույն հոդվածով նախատեսված պարտադիր աուդիտը ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցներից և իրականացվում բաց մրցույթով ընտրված աուդիտորական կազմակերպությունների կողմից։ Պարտադիր աուդիտի ենթակա և պետական ֆինանսավորում ստացող կուսակցությունների աուդիտի ֆինանսավորման գումարը նվազեցվում է կուսակցությանը կամ կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությանը հատկացվող պետական ընդհանուր ֆինանսավորման գումարից։ Աուդիտորական կազմակերպությունների ընտրության նպատակով անցկացվող բաց մրցույթը կազմակերպում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ իր որոշմամբ սահմանված կարգով։

5. Կուսակցությունները հաշվետու տարվան հաջորդող յուրաքանչյուր տարում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում տարեկան հաշվետվության պարտադիր աուդիտի ենթակա լինելու հանգամանքը պարզելու, ինչպես նաև աուդիտորական կազմակերպությունների ընտրության համար հայտարարվող բաց մրցույթի կազմակերպման նպատակով անհրաժեշտ տեղեկություններ, որոնց ցանկը, ներկայացման ձևաթուղթը և ժամկետները սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։

(28-րդ հոդվածը խմբ. 29.12.20 ՀՕ-1-Ն, փոփ., լրաց., խմբ. 04.05.22 ՀՕ-115-Ն)

(29.12.20 ՀՕ-1-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։