Գլուխ 9 · ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ, ԱՐԳԵԼՈՒՄԸ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
Հոդված 31. Կուսակցության գործունեության կասեցման և արգելման կարգը
Հոդված 31. Կուսակցության գործունեության կասեցման և արգելման կարգը
1. Կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել կամ արգելվել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:
2. Կուսակցության գործունեության կասեցման կամ արգելման հարցով սույն օրենքով նախատեսված հիմքերով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան կարող են դիմել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը և Հայաստանի Հանրապետության կառավարությունը: