Գլուխ 8 · ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 30. Կուսակցությունների գործունեության նկատմամբ ֆինանսական վերահսկողություն իրականացնող մարմինը
Հոդված 30. Կուսակցությունների գործունեության նկատմամբ ֆինանսական վերահսկողություն իրականացնող մարմինը
1. Կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողությունը, ներառյալ՝ կուսակցությունների տարեկան հաշվետվության ստուգումն իրականացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը` սույն օրենքով և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված կարգով:
2. (մասն ուժը կորցրել է 29.12.20 ՀՕ-1-Ն)
(30-րդ հոդվածը խմբ., փոփ. 29.12.20 ՀՕ-1-Ն)
(29.12.20 ՀՕ-1-Ն օրենքն ունի անցումային դրույթ)