Հոդված 6. Պետությունը և կուսակցությունները
Հոդված 6. Պետությունը և կուսակցությունները
1. Արգելվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց միջամտությունը կուսակցությունների գործունեությանը, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:
2. Կուսակցությունների անդամները, որոնք Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ են զբաղեցնում, իրավունք չունեն իրենց ծառայողական (պաշտոնեական) դիրքը, ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցները, տարածքները, տրանսպորտային և կապի միջոցները, նյութական և մարդկային ռեսուրսները, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների, օգտագործելու հօգուտ կուսակցական շահերի: Նշված անձինք իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կաշկանդված չեն կուսակցության որոշումներով:
3. Կուսակցություններին անդամակցելը կամ չանդամակցելը անձի իրավունքներն ու ազատությունները սահմանափակելու կամ պետության կողմից նրան որևէ արտոնություն կամ առավելություն տրամադրելու հիմք չէ:
(6-րդ հոդվածը փոփ. 29.12.20 ՀՕ-1-Ն)
(29.12.20 ՀՕ-1-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ)