Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-05-20-ից մինչև 2022-07-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 25. Կուսակցություններին հանրային աջակցության ձևերը

գործել է մինչև 2022-07-22Բացել ARLIS-ում

Հոդված 25. Կուսակցություններին հանրային աջակցության ձևերը

1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները օրենքով սահմանված կարգով բոլոր կուսակցություններին հավասար և ոչ խտրական պայմաններով ցուցաբերում են հետևյալ աջակցությունը.

1) ապահովում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ հիմնադրված զանգվածային լրատվության միջոցներից օգտվելու հնարավորությունը.

2) կուսակցություններին տրամադրում են իրենց պատկանող շինություններ, կապի միջոցներ, որոնցից օգտվելու առաջնահերթ իրավունք ունեն Ազգային ժողովի ընտրություններում մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցությունները.

3) նախընտրական քարոզչություն իրականացնելու համար կուսակցություններին ու նրանց տարածքային ստորաբաժանումներին Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով ապահովում են համապատասխան հնարավորություններով:

2. Պետական մարմինները սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված կարգով ֆինանսավորում են կուսակցությունների գործունեությունը:

3. Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում կուսակցությունների՝ օրենքով սահմանված դեպքերում հաշվետվությունների հրապարակումը, ինչպես նաև հայտարարություններն ու ծանուցումներն իրականացվում են անվճար:

(25-րդ հոդվածը լրաց. 29.12.20 ՀՕ-1-Ն)

(29.12.20 ՀՕ-1-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։