Գլուխ 2 · ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ
Հոդված 14. Կազմակերպության պետական գրանցումը
Հոդված 14. Կազմակերպության պետական գրանցումը
1. Կազմակերպության պետական գրանցումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով` հիմք ընդունելով սույն օրենքով սահմանված առանձնահատկությունները:
2. Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնելուց հետո՝ ոչ ուշ, քան տասն աշխատանքային օրվա ընթացքում, գործակալությունը պարտավոր է կատարել Կազմակերպության պետական գրանցումը կամ մերժել պետական գրանցումը:
3. Եթե անձը փաստաթղթերը գործակալություն ներկայացնելիս օգտվում է փաստաթղթերի նմուշային ձևերից, ապա գրանցումն իրականացվում է երկու աշխատանքային օրվա ընթացքում։
(14-րդ հոդվածը խմբ. 16.01.18 ՀՕ-87-Ն)