Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-03-30-ից մինչև 2023-10-13։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2023-10-13-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 6. Կազմակերպության անվանումը, խորհրդանիշները և գտնվելու վայրը

գործել է մինչև 2023-10-13ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 6. Կազմակերպության անվանումը, խորհրդանիշները և գտնվելու վայրը

1. Կազմակերպությունն ունի իր անվանումը, կարող է ունենալ նաև կրճատ անվանում (անվանման հապավում) և խորհրդանիշներ:

2. Կազմակերպության անվանումը պետք է հայերենով պարունակի տարբերակող նշանակության հատուկ կամ հասարակ անուն, ինչպես նաև «հասարակական կազմակերպություն» բառերը:

3. Կազմակերպությունը կարող է ունենալ նաև օտար լեզվով անվանում:

4. (նախադասությունը հանվել է 16.01.18 ՀՕ-87-Ն) Եթե օրենքով նախատեսված է բառեր և անվանումներ օգտագործելու համար արտոնագրի, թույլտվության կամ այլ հիմքերի առկայություն, ապա Կազմակերպության անվանումը կամ կրճատ անվանումը (անվանման հապավումը) կարող է այդպիսի բառեր և անվանումներ պարունակել արտոնագրի, թույլտվության կամ այլ հիմքերի առկայության դեպքում։

5. Արգելվում է կազմակերպության այնպիսի անվանման, կրճատ անվանման (անվանման հապավումը) կամ խորհրդանիշի օգտագործում, որը նույնական է այլ հասարակական կազմակերպության, ներառյալ՝ գրանցմանը նախորդող վերջին մեկ տարվա ընթացքում լուծարված իրավաբանական անձանց անվանումներին, պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներին և խորհրդանիշներին:

6. Արգելվում է Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության խորհրդանիշների օգտագործումը որպես Կազմակերպության խորհրդանիշ կամ խորհրդանիշի մաս:

7. Կազմակերպության անվանումն այլ անձի կողմից ապօրինի օգտագործելու, այդ թվում՝ Կազմակերպության անվանմամբ իրավունքներ և պարտականություններ ձեռք բերելու դեպքերում Կազմակերպությունն իր իրավունքները կարող է պաշտպանել դատական կարգով։

8. Կազմակերպության գտնվելու վայրը իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում օրենքով սահմանված կարգով գրանցված՝ Կազմակերպության գտնվելու վայրն է:

9. (մասն ուժը կորցրել է 16.01.18 ՀՕ-87-Ն)

(6-րդ հոդվածը փոփ. 16.01.18 ՀՕ-87-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։