Հոդված 46. Բողոքարկելու իրավունքը
Հոդված 46. Բողոքարկելու իրավունքը
1. Յուրաքանչյուր անձ իրավունք ունի բողոքարկելու պատվիրատուի, գնահատող հանձնաժողովի և գնումների հետ կապված բողոքներ քննող անձի գործողությունները (անգործությունը) և որոշումները:
2. Գնումների, այդ թվում՝ բողոքի քննման հետ կապված հարաբերությունները վարչական հարաբերություններ չեն, և դրանք կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիաիրավական հարաբերությունները կարգավորող օրենսդրությամբ:
3. Յուրաքանչյուր անձ իրավունք ունի սույն օրենքի համաձայն`
1) նախքան պայմանագրի կնքումը բողոքարկելու պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի գործողությունները (անգործությունը) և որոշումները գնումների հետ կապված բողոքներ քննող անձին.
2) դատական կարգով բողոքարկելու գնումների հետ կապված բողոքներ քննող անձի, պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի գործողությունները (անգործությունը) և որոշումները:
4. Յուրաքանչյուր անձ, որը շահագրգռված է կոնկրետ գործարքի կնքման հարցում, և որը վնասներ է կրել պատվիրատուի, գնահատող հանձնաժողովի կամ գնումների հետ կապված բողոքներ քննող անձի կատարած գործողության կամ անգործության հետևանքով, իրավունք ունի դատական կարգով պահանջելու վնասների փոխհատուցում:
(46-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-259-Ն)