ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
Հոդված 51. Գնումների ընթացակարգի կասեցումը
Հոդված 51. Գնումների ընթացակարգի կասեցումը
1. Գնումների հետ կապված բողոքներ քննող անձին ներկայացված բողոքն ինքնաբերաբար կասեցնում է գնման գործընթացը` սույն օրենքի 50-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված հայտարարությունը հրապարակվելու օրվանից մինչև բողոքի քննության արդյունքներով ընդունված որոշման՝ ուժի մեջ մտնելու օրը:
2. Գնումների հետ կապված բողոքներ քննող անձի որոշմամբ կասեցումը կարող է հանվել, եթե պատվիրատուի ներկայացրած հիմնավորումների համաձայն, հանրային կամ պաշտպանության և ազգային անվտանգության շահերից ելնելով, անհրաժեշտ է շարունակել գնման գործընթացը: Սույն մասով նախատեսված որոշումը գնումների հետ կապված բողոքներ քննող անձը հրապարակում է տեղեկագրում` այն կայացնելու օրվան հաջորդող աշխատանքային օրը:
(51-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-259-Ն)