Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-06-28-ից մինչև 2021-07-24։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2021-07-24-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

Հոդված 47. Գնումների հետ կապված բողոքներ քննող անձը

գործել է մինչև 2021-07-24ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 47. Գնումների հետ կապված բողոքներ քննող անձը

(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-259-Ն)

1. Պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) և որոշումների դեմ բերված բողոքների քննումն իրականացնում է գնումների հետ կապված բողոքներ քննող անձը (այսուհետ` գնումների հետ կապված բողոքներ քննող անձ):

2. Գնումների հետ կապված բողոքներ քննող անձն անշահախնդիր և անկախ քննություն իրականացնող մարմին է, որը շահագրգռված չէ կոնկրետ գնումների գործընթացի արդյունքներով և իր պարտականությունների ու իրավունքների կատարման ժամանակ պաշտպանված է արտաքին ազդեցություններից: Գնումների հետ կապված բողոքներ քննող անձը բողոքներն ուսումնասիրում է պատշաճ մանրամասնությամբ և անաչառորեն: Գնումների հետ կապված բողոքներ քննող անձը սույն օրենքով նախատեսված լիազորություններն իրականացնելիս անկախ է գնման գործընթացի մասնակիցներից, այդ թվում` պատվիրատուներից, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ու պաշտոնյաներից և պարտավոր է ղեկավարվել բացառապես գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և կիրառել այն:

3. (մասն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-259-Ն)

4. (մասն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-259-Ն)

5. Սույն օրենքով գնումների հետ կապված բողոքներ քննող անձին վերապահված լիազորությունների կատարման համար անհրաժեշտ աշխատանքային պայմաններն ապահովում է լիազորված մարմինը:

6. Գնումների հետ կապված բողոքներ քննող անձը յուրաքանչյուր տարի` մինչև ապրիլի 1-ը, տեղեկագրում հրապարակում է հաշվետվություն նախորդ տարվա գործունեության մասին: Հաշվետվությունը ներառում է սույն օրենքով վերապահված լիազորությունների առնչությամբ նախորդ տարվա ընթացքում իրականացրած գործունեության վերաբերյալ տեղեկություններ, վիճակագրական տվյալներ և համեմատական վերլուծություններ:

7. Գնումների հետ կապված բողոքներ քննող անձանց թիվը սահմանվում է Կառավարության որոշմամբ:

8. Գնումների հետ կապված բողոքներ քննող անձը պաշտոնավարում է հինգ տարի ժամկետով:

(47-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 23.03.18 ՀՕ-259-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։