Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-06-28-ից մինչև 2021-07-24։Բացել գործող տեքստը
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

Հոդված 48. Գնումների հետ կապված բողոքներ քննող անձին ներկայացվող պահանջները

գործել է մինչև 2021-07-24Բացել ARLIS-ում

Հոդված 48. Գնումների հետ կապված բողոքներ քննող անձին ներկայացվող պահանջները

(վերնագիրը խմբ. 23.03.18 ՀՕ-259-Ն)

1. Գնումների հետ կապված բողոքներ քննող անձ կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն ունի տնտեսագիտություն (էկոնոմիկա) և կառավարում (մենեջմենտ) կամ իրավագիտություն մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն, պետական կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ կամ առնվազն յոթ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ և տիրապետում է հայերենին:

2. Գնումների հետ կապված բողոքներ քննող անձի լիազորությունների իրականացման առավելագույն տարիքը 65-ն է:

(48-րդ հոդվածը խմբ. 23.03.18 ՀՕ-259-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։