Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-05-21-ից մինչև 2020-06-25։Բացել գործող տեքստը
ՊԱՇՏՈՆՈՒՄ ԸՆՏՐԵԼՈՒ, ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՄԱՆ, ԴԱԴԱՐԵՑՄԱՆ, ՀԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ, ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԵՐԸԳլուխ 27 · ՊԱՇՏՈՆՈՒՄ ԸՆՏՐԵԼՈՒ ԵՎ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԵՐԸ

Հոդված 134. Պաշտոնում թեկնածու առաջադրելը

գործել է մինչև 2020-06-25Բացել ARLIS-ում

Հոդված 134. Պաշտոնում թեկնածու առաջադրելը

1. Ազգային ժողովի կողմից ընտրվող կամ նշանակվող պաշտոնում թեկնածուներն առաջադրվում են Սահմանադրությամբ, Կանոնակարգով և այլ օրենքով սահմանված կարգով:

2. Պաշտոնում թեկնածու առաջադրելիս հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան:

3. Թեկնածուն վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող չի համարվում, եթե թեկնածուի գրանցման համար մշտապես բնակվելու մասին տեղեկանքն ստանալու նպատակով բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին դիմում տալու օրվան նախորդող 1461 օրերի ընթացքում նա առնվազն 731 օր բացակայել է Հայաստանի Հանրապետությունից, բացառությամբ այն դեպքերի, երբ բացակայությունը պայմանավորված է եղել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայության մեջ գտնվող անձի՝ ծառայողական նպատակներով արտերկրում գտնվելու կամ արտերկրում բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության հանգամանքներով:

4. Թեկնածուն վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող չի համարվում, եթե թեկնածուի գրանցման համար մշտապես բնակվելու մասին տեղեկանքն ստանալու նպատակով բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին դիմում տալու օրվան նախորդող 2190 օրերի ընթացքում նա առնվազն 1095 օր բացակայել է Հայաստանի Հանրապետությունից, բացառությամբ այն դեպքերի, երբ բացակայությունը պայմանավորված է եղել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայության մեջ գտնվող անձի՝ ծառայողական նպատակներով արտերկրում գտնվելու կամ արտերկրում բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության հանգամանքներով:

5. Եթե թեկնածուն զբաղեցնում է ընտրվող կամ նշանակվող պաշտոնի համար Սահմանադրությամբ կամ օրենքով սահմանված պահանջներին համապատասխանող պաշտոն, ապա այդ պահանջներին վերաբերող փաստաթղթերը կարող են չներկայացվել:

6. Ազգային ժողովի կողմից ընտրվող պաշտոնում թեկնածուների առաջադրման փաստաթղթերի ցանկը սահմանվում է Աշխատակարգով:

7. Պաշտոնում թեկնածուների առաջադրման փաստաթղթերը գրանցում, նրանց անձնական գործերը նախապատրաստում և Կանոնակարգով նախատեսված դեպքերում Ազգային ժողովի նախագահին կամ իրավասու մշտական հանձնաժողովի նախագահին է ներկայացնում Աշխատակազմը, որը՝

1) իրավասու անձի պահանջով տրամադրում է թեկնածուի առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

2) մինչև թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալը իրավասու անձին տեղեկացնում է Կանոնակարգի պահանջներին թեկնածուի առաջադրման փաստաթղթերի անհամապատասխանության մասին՝ առաջարկելով ուղղել դրանցում առկա ձևական սխալները, իսկ փաստաթղթերի ցանկն ամբողջական չլինելու դեպքում՝ համալրել այդ ցանկը.

3) թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո Ազգային ժողովի նախագահին, ինչպես նաև Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի նախագահին է տրամադրում թեկնածուի անձնական գործը:

(134-րդ հոդվածը փոփ., լրաց. 17.01.18 ՀՕ-50-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։