Հոդված 141. Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունը
Հոդված 141. Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունը
1. (մասն ուժը կորցրել է 29.03.19 ՀՕ-4-Ն)
2. Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի ինը դատավորից երեքին ընտրում է Հանրապետության նախագահի, երեքին՝ Կառավարության, երեքին` դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ:
3. (մասն ուժը կորցրել է 29.03.19 ՀՕ-4-Ն)
4. Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն առաջադրվում է Ազգային ժողովի նախագահին ուղղված գրավոր դիմումով, որտեղ նշվում են Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի և նրան ներկայացնելու իրավասություն ունեցող անձի անունները, ազգանունները: Դիմումին կցվում են Սահմանադրությամբ և օրենքով սահմանված պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը, ինչպես նաև թեկնածուի կողմից լրացված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը: Սահմանադրության կամ օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում Ազգային ժողովի նախագահը դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը երկու աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է թեկնածուին առաջադրող մարմնին՝ նշելով պատճառների մասին, որն էլ պարտավոր է մեկամսյա ժամկետում առաջադրել նոր թեկնածու: Սահմանադրության և օրենքի պահանջները բավարարելու դեպքում Ազգային ժողովի նախագահը մեկ աշխատանքային օրվա ընթացքում բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ տասնօրյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով:
5. Թեկնածուի առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի, ինչպես նաև ընտրության անցկացման օրվա և ժամի մասին հայտարարությամբ:
6. Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը քննարկվում է Կանոնակարգի 136-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով, թեկնածուի առաջադրումից հետո՝ Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում՝ այն ժամկետում, որ ապահովվի Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի վերաբերյալ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից խորհրդատվական եզրակացության տրամադրումը:
7. Սահմանադրական դատարանի դատավորն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: (նախադասությունը հանվել է 29.03.19 ՀՕ-4-Ն)
8. (մասն ուժը կորցրել է 29.03.19 ՀՕ-4-Ն)
(141-րդ հոդվածը լրաց., փոփ. 17.01.18 ՀՕ-50-Ն, խմբ. 07.02.18 ՀՕ-96-Ն, փոփ. 29.03.19 ՀՕ-4-Ն, լրաց., խմբ. 25.03.20 ՀՕ-201-Ն)