Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-10-29-ից մինչև 2021-12-28։Բացել գործող տեքստը
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸԳլուխ 21 · ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԵՐ

Հոդված 96. Ընդդիմադիր խմբակցության կողմից արտահերթ համարված հարցի քննարկման կարգը

գործել է մինչև 2021-12-28Բացել ARLIS-ում

Հոդված 96. Ընդդիմադիր խմբակցության կողմից արտահերթ համարված հարցի քննարկման կարգը

1. Օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը կարող է հեղինակի համաձայնությամբ՝ ընդդիմադիր խմբակցության որոշմամբ համարվել արտահերթ, եթե դրա վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունն ստացվել է, կամ եզրակացությունը ներկայացնելու ժամկետը լրացել է:

2. Արտահերթ չեն կարող համարվել հետևյալ հարցերը.

1) Սահմանադրության փոփոխությունների նախագիծը.

2) օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը.

3) խմբակցության որոշմամբ առաջնահերթ համարվող օրենքի նախագիծը.

4) պաշտոններում ընտրության, նշանակման, ինչպես նաև պաշտոնատար անձանց լիազորությունների դադարեցման, պաշտոնանկ անելու, հետ կանչելու մասին Ազգային ժողովի որոշումների նախագծերը:

3. Կանոնակարգի 36-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետներում գումարվող յուրաքանչյուր երկրորդ հերթական նիստերի երեքշաբթի օրվա երկրորդ հիմնական նիստում քննարկվում է ընդդիմադիր խմբակցության կողմից արտահերթ համարված մեկ հարց:

4. Հարցն արտահերթ համարելու մասին ընդդիմադիր խմբակցության որոշումն Ազգային ժողովի նախագահին կարող է ներկայացվել ոչ ուշ, քան Ազգային ժողովի հերթական նիստերին նախորդող շաբաթվա ուրբաթ օրվա ժամը 18:00-ն: Եթե այդ ժամկետում ներկայացվել է մեկից ավելի որոշում, ապա առաջիկա հերթական նիստերում քննարկվում է այն հարցը, որի վերաբերյալ որոշումն ավելի շուտ է ներկայացվել: Եթե որոշումները ներկայացվել են նույն օրը, ապա արտահերթ համարված հարցերի քննարկման հաջորդականությունը որոշվում է ըստ ընդդիմադիր խմբակցությունների անդամների թվի` փոքրից մեծ:

5. Հարցի քննարկման տևողությունը 90 րոպե է:

(96-րդ հոդվածը փոփ. 17.01.18 ՀՕ-50-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։