Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-10-29-ից մինչև 2021-12-28։Բացել գործող տեքստը
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵՐՁՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸԳլուխ 22 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵՐՁՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 97. Ազգային ժողովի որոշումները

գործել է մինչև 2021-12-28Բացել ARLIS-ում

Հոդված 97. Ազգային ժողովի որոշումները

1. Սահմանադրությամբ սահմանված դեպքերում, ինչպես նաև իր գործունեության կազմակերպման հարցերով Ազգային ժողովն ընդունում է որոշումներ:

2. Աշխատակարգը, ինչպես նաև Ազգային ժողովի գործունեության կազմակերպման հարցերով այլ որոշումներն ընդունվում են Կանոնակարգով նախատեսված դեպքերում և կարգով:

3. Ազգային ժողովի որոշման նախագիծ կամ Ազգային ժողովի որոշման ընդունման վերաբերյալ առաջարկ ներկայացնելու իրավունք ունեն Սահմանադրությամբ կամ Կանոնակարգով նախատեսված անձինք:

4. Ազգային ժողովի որոշման նախագիծը կարող է Կանոնակարգով սահմանված կարգով դրվել շրջանառության մեջ կամ ներկայացվել Ազգային ժողովի նիստի ընթացքում:

5. Ազգային ժողովի որոշման ընդունման վերաբերյալ առաջարկը Կանոնակարգով ուղղակիորեն նախատեսված դեպքերում ներկայացվում է Ազգային ժողովի նիստի ընթացքում:

6. Ազգային ժողովի որոշման նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է մեկ ընթերցմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։