Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-07-19-ից մինչև 2026-08-02։Բացել գործող տեքստը
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 26 · ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ, ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 126. Պետական մարմինների զեկույցները, հաղորդումները, հաշվետվությունները ներկայացնելու, շրջանառության մեջ դնելու և քննարկելու ընդհանուր կարգը

գործել է մինչև 2026-08-02Բացել ARLIS-ում

Հոդված 126. Պետական մարմինների զեկույցները, հաղորդումները, հաշվետվությունները ներկայացնելու, շրջանառության մեջ դնելու և քննարկելու ընդհանուր կարգը

1. Սահմանադրությամբ նախատեսված և (կամ) օրենքով ստեղծված պետական մարմինների զեկույցները, հաղորդումները, հաշվետվություններն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվում և շրջանառության մեջ են դրվում Կանոնակարգով և Աշխատակարգով սահմանված կարգով:

2. Հարցն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո`

1) մեկամսյա ժամկետում, քննարկվում է իրավասու մշտական հանձնաժողովում՝ առանց որևէ փաստաթղթի ընդունման.

2) երկամսյա ժամկետում, Խորհրդի սահմանած օրը քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստերում:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հարցերն Ազգային ժողովի նիստում քննարկվում են հետևյալ ընդհանուր կարգով՝

1) մինչև 30 րոպե տևողությամբ հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս հարցն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, որից հետո նրան կարող են տրվել հարցեր.

2) հարակից զեկուցում չի լինում, եթե Կանոնակարգով կամ Ազգային ժողովի որոշմամբ այլ բան նախատեսված չէ.

3) մտքերի փոխանակություն.

4) մինչև տասնհինգական րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթներով նույն հաջորդականությամբ հանդես են գալիս հարակից և հիմնական զեկուցողները:

(126-րդ հոդվածը լրաց. 04.12.24 ՀՕ-481-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։