Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-07-19-ից մինչև 2026-08-02։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2026-08-02-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՊԱՇՏՈՆՈՒՄ ԸՆՏՐԵԼՈՒ, ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՄԱՆ, ԴԱԴԱՐԵՑՄԱՆ, ՀԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ, ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԵՐԸԳլուխ 27 · ՊԱՇՏՈՆՈՒՄ ԸՆՏՐԵԼՈՒ ԵՎ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԵՐԸ

Հոդված 141. Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունը

գործել է մինչև 2026-08-02ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 141. Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունը

1. (մասն ուժը կորցրել է 29.03.19 ՀՕ-4-Ն)

2. Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի ինը դատավորից երեքին ընտրում է Հանրապետության նախագահի, երեքին՝ Կառավարության, երեքին` դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ:

3. (մասն ուժը կորցրել է 29.03.19 ՀՕ-4-Ն)

4. Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն առաջադրվում է Ազգային ժողովի նախագահին ուղղված գրավոր դիմումով, որտեղ նշվում են Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի և նրան ներկայացնելու իրավասություն ունեցող անձի անունները, ազգանունները: Դիմումին կցվում են Սահմանադրությամբ և օրենքով սահմանված պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը, ինչպես նաև թեկնածուի կողմից լրացված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը: Սահմանադրության կամ օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում Ազգային ժողովի նախագահը դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը երկու աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է թեկնածուին առաջադրող մարմնին՝ նշելով պատճառների մասին, որն էլ պարտավոր է մեկամսյա ժամկետում առաջադրել նոր թեկնածու: Սահմանադրության և օրենքի պահանջները բավարարելու դեպքում Ազգային ժողովի նախագահը մեկ աշխատանքային օրվա ընթացքում բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ տասնօրյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով:

4.1. Ազգային ժողովի աշխատակազմը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խորհրդատվական եզրակացության եզրափակիչ մասը, ինչպես նաև թեկնածուի կողմից եզրակացության վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացված լինելու և թեկնածուի գրավոր համաձայնության դեպքում նաև այդ առարկությունները սահմանված կարգով հրապարակում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունից հետո` եռօրյա ժամկետում:

5. (մասն ուժը կորցրել է 22.06.20 ՀՕ-309-Ն)

6. Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը Ազգային ժողովի նիստում քննարկվում է Կանոնակարգի 136-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով այն ժամկետում, որ ապահովվի Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի վերաբերյալ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից խորհրդատվական եզրակացության տրամադրումը:

7. Սահմանադրական դատարանի դատավորն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

8. (մասն ուժը կորցրել է 29.03.19 ՀՕ-4-Ն)

(141-րդ հոդվածը լրաց., փոփ. 17.01.18 ՀՕ-50-Ն, խմբ. 07.02.18 ՀՕ-96-Ն, փոփ. 29.03.19 ՀՕ-4-Ն, լրաց., խմբ. 25.03.20 ՀՕ-201-Ն, փոփ., լրաց. 22.06.20 ՀՕ-309-Ն, լրաց. 04.03.26 ՀՕ-64-Ն)

(04.03.26 ՀՕ-64-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(հոդվածի 06.11.18 ՍԴՈ-1434 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթը համապատասխանեցվել է Սահմանադրությանը 29.03.19 ՀՕ-4-Ն օրենքի 1-ին հոդվածի փոփոխությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։