Հոդված 116. Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներկայացնելու և քննարկելու ժամկետները
Հոդված 116. Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներկայացնելու և քննարկելու ժամկետները
1. Կառավարությունը յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը` պաշտոնապես և էլեկտրոնային տարբերակով, ինչպես նաև դրա վերաբերյալ Կենտրոնական բանկի կողմից Կառավարություն ներկայացրած պաշտոնական եզրակացությունն Ազգային ժողով է ներկայացնում մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը:
2. Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը, Հաշվեքննիչ պալատի եզրակացության առկայությամբ, Ազգային ժողովում քննարկվում և քվեարկության է դրվում մինչև հերթական նստաշրջանի ավարտը:
3. Հաշվեքննիչ պալատը պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունն Ազգային ժողով է ներկայացնում պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը Ազգային ժողով ներկայացնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում: