Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-07-19-ից մինչև 2026-07-19։Բացել գործող տեքստը
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸԳլուխ 16 · ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸ

Հոդված 76. Օրենքների ընդունումը

գործել է մինչև 2026-07-19Բացել ARLIS-ում

Հոդված 76. Օրենքների ընդունումը

1. Սահմանադրական օրենքներն ընդունվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, Սահմանադրության 109-րդ հոդվածի 3-րդ մասով, 116-րդ հոդվածի 2-րդ մասով, 117-րդ հոդվածով, 119-րդ հոդվածի 4-րդ մասով, 120-րդ հոդվածի 4-րդ մասով և 122-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված օրենքներն ընդունվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, իսկ մյուս օրենքները՝ քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

2. Եթե Ազգային ժողովը մերժում է Սահմանադրության 109-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով ներկայացված օրենքի նախագծի ընդունումը, ապա նախագիծը կարող է Սահմանադրությամբ և «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով դրվել հանրաքվեի:

(76-րդ հոդվածը լրաց. 17.01.18 ՀՕ-50-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։