Հոդված 125. Խորհրդարանական լսումները
Հոդված 125. Խորհրդարանական լսումները
1. Խորհրդարանական լսումներ կարող են հրավիրել՝
1) Ազգային ժողովի նախագահը.
2) մշտական հանձնաժողովները, առանձին օրենքի նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովները՝ իրենց վերապահված ոլորտներին վերաբերող հարցերով.
3) խմբակցությունը՝ իր կամ խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորի առաջադրած նախագծին վերաբերող հարցով:
2. Լսումները հրավիրվում են Ազգային ժողովի նախագահի, ինչպես նաև մշտական, ժամանակավոր կամ խմբակցության հանձնաժողովի որոշմամբ:
3. Խմբակցությունը յուրաքանչյուր հերթական նստաշրջանի ընթացքում կարող է հրավիրել մեկ լսում:
4. Լսումների անցկացման օրը չպետք է համընկնի Ազգային ժողովի նիստի օրվա հետ:
5. Լսումների արդյունքում կազմված արձանագրությունը հաստատվում է լսումները հրավիրած հանձնաժողովի որոշմամբ և տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:
6. Լսումների հրավիրման, ինչպես նաև արդյունքների ամփոփման ընթացակարգերը սահմանվում են Աշխատակարգով: