Անցնել բովանդակությանը
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 25 · ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՅԼ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԵՐ

Հոդված 125. Խորհրդարանական լսումները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 125. Խորհրդարանական լսումները

1. Խորհրդարանական լսումներ կարող են հրավիրել՝

1) Ազգային ժողովի նախագահը.

2) մշտական հանձնաժողովները՝ իրենց վերապահված ոլորտներին վերաբերող հարցերով.

2․1) առանձին նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովը՝ իր իրավասությանը վերապահված նախագծին վերաբերող հարցով․

3) խմբակցությունը՝ իր կամ խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորի առաջադրած նախագծին վերաբերող հարցով:

2. Լսումները հրավիրվում են Ազգային ժողովի նախագահի, մշտական կամ առանձին նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովի, ինչպես նաև խմբակցության որոշմամբ:

3. Խմբակցությունը յուրաքանչյուր հերթական նստաշրջանի ընթացքում կարող է հրավիրել մեկ լսում:

4. Լսումների անցկացման օրը չպետք է համընկնի Ազգային ժողովի նիստի օրվա հետ:

5. Լսումների արդյունքում կազմված արձանագրությունը հաստատվում է լսումները հրավիրած մարմնի որոշմամբ և տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:

6. Լսումների հրավիրման, ինչպես նաև արդյունքների ամփոփման ընթացակարգերը սահմանվում են Աշխատակարգով:

(125-րդ հոդվածը փոփ. 17.01.18 ՀՕ-50-Ն, փոփ., լրաց. 03.07.26 ՀՕ-283-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։