Հոդված 63. Հարցի քննարկման հետաձգումը և ընդմիջումները
Հոդված 63. Հարցի քննարկման հետաձգումը և ընդմիջումները
1. Եթե հարցի քննարկման սկզբում հիմնական զեկուցողը բացակայում է, ապա քննարկումը մեկ անգամ առանց քվեարկության հետաձգվում է: Եթե քննարկումը հետաձգվելուց հետո՝ երկամսյա ժամկետում, հիմնական զեկուցողը Ազգային ժողովի նախագահին ուղղված գրավոր դիմումով հարցի քննարկմանը չի ներկայանում, ապա հարցը շրջանառությունից հանվում է:
2. Հարցի քննարկումը կարող է մինչև մեկ ժամով ընդմիջվել եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցողի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ: Առաջարկը քվեարկության է դրվում առանց քննարկման:
3. Խմբակցության ղեկավարի կամ քարտուղարի պահանջով հարցի քվեարկությունից առաջ հայտարարվում է մեկ ընդմիջում` 20 րոպե տևողությամբ:
4. Եթե հարցի քննարկումն ընդմիջվել է, ապա ընդմիջման ժամկետը լրանալուց հետո քննարկումը վերսկսվում է այն փուլից, որից այն ընդմիջվել էր:
5. Եթե հարցի քննարկման տևողությունն ուղղակիորեն նախատեսված է Կանոնակարգով, ապա այդ հարցի քննարկման ընթացքում ընդմիջում չի կարող հայտարարվել: