Անցնել բովանդակությանը
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆՍՏԱՇՐՋԱՆՆԵՐԸ ԵՎ ՆԻՍՏԵՐԸԳլուխ 14 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸ

Հոդված 63. Հարցի քննարկման հետաձգումը և ընդմիջումները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 63. Հարցի քննարկման հետաձգումը և ընդմիջումները

1. Հարցի քննարկումը չի սկսվում և առանց քվեարկության հետաձգվում է հիմնական զեկուցողի առաջարկությամբ, ինչպես նաև քննարկման սկզբում նրա բացակայության դեպքում: Եթե քննարկումը հետաձգվելուց հետո՝ երկամսյա ժամկետում, հիմնական զեկուցողն Ազգային ժողովի նախագահին ուղղված գրավոր դիմումով հարցի քննարկմանը չի ներկայանում, ապա հարցը շրջանառությունից հանվում է: Սույն մասով սահմանված կարգով հարցի քննարկումը կարող է հետաձգվել մեկ անգամ:

2. Հարցի քննարկումը կարող է մինչև մեկ ժամով ընդմիջվել եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցողի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ: Առաջարկը քվեարկության է դրվում առանց քննարկման:

3. Խմբակցության ղեկավարի կամ քարտուղարի պահանջով հարցի քվեարկությունից առաջ հայտարարվում է մեկ ընդմիջում` 20 րոպե տևողությամբ:

4. Եթե հարցի քննարկումն ընդմիջվել է, ապա ընդմիջման ժամկետը լրանալուց հետո քննարկումը վերսկսվում է այն փուլից, որից այն ընդմիջվել էր:

5. Եթե հարցի քննարկման տևողությունն ուղղակիորեն նախատեսված է Կանոնակարգով, ապա այդ հարցի քննարկման ընթացքում ընդմիջում չի կարող հայտարարվել:

(63-րդ հոդվածը խմբ. 17.01.18 ՀՕ-50-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։