Հոդված 85. Սահմանադրության փոփոխությունների նախաձեռնությունն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու և նախագիծը շրջանառության մեջ դնելու կարգը
Հոդված 85. Սահմանադրության փոփոխությունների նախաձեռնությունն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու և նախագիծը շրջանառության մեջ դնելու կարգը
1. Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում Ազգային ժողովի նախագահին ուղղված պաշտոնական գրությամբ՝ Աշխատակազմի միջոցով: Գրությանը ձևը, ինչպես նաև դրան կից ներկայացվող փաստաթղթերը սահմանվում են Աշխատակարգով:
2. Եթե նախաձեռնության վերաբերյալ պաշտոնական գրությունը Կանոնակարգով և Աշխատակարգով սահմանված պահանջներին՝
1) չի համապատասխանում և երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանց չի համապատասխանեցվում, ապա Ազգային ժողովի նախագահը գրությունը և դրան կից ներկայացված փաստաթղթերը վերադարձնում է նախաձեռնության հեղինակին՝ նշելով պատճառների մասին.
2) համապատասխանում է, ապա գրությունը ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը նշանակում է գլխադասային հանձնաժողով և Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Աշխատակարգով սահմանված կարգով դնում է շրջանառության մեջ:
3. Սահմանադրության փոփոխությունների նախագիծը շրջանառությունից հանվում է օրենքների նախագծերի համար՝ Կանոնակարգի 68-րդ հոդվածով սահմանված կարգով, ինչպես նաև Կանոնակարգի 86-րդ հոդվածով սահմանված դեպքերում: