Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-07-19-ից մինչև 2026-08-02։Բացել գործող տեքստը
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆՍՏԱՇՐՋԱՆՆԵՐԸ ԵՎ ՆԻՍՏԵՐԸԳլուխ 9 · ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ

Հոդված 33. Առաջին նստաշրջանի անցկացումը

գործել է մինչև 2026-08-02Բացել ARLIS-ում

Հոդված 33. Առաջին նստաշրջանի անցկացումը

1. Առաջին նստաշրջանի նիստերը բացում և մինչև Ազգային ժողովի նախագահի ընտրվելը նախագահում է տարիքով ավագ պատգամավորը:

2. Առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

3. Ողջույնի ելույթներից հետո պատգամավորները երդվում են․ «Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի ներկայացուցչի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդմանը և շահերի պաշտպանությանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության ու բարեկեցության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության համար: Փա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

4. Նիստից բացակայող կամ Ազգային ժողովի կազմը հետագայում համալրած պատգամավորը երդվում է Ազգային ժողովի՝ իր մասնակցությամբ առաջին նիստում:

4.1. Երդվելուց հետո պատգամավորներն Ազգային ժողովի նիստում ստորագրում են երդման տեքստի տակ:

5. Պատգամավորների երդումից հետո նիստը նախագահողն Ազգային ժողով ընտրվելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրության հիման վրա պաշտոնապես հայտարարում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թիվը, քաղաքական կոալիցիա կազմած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) անվանումները և ներկայացնում պատգամավորներին` կարդալով յուրաքանչյուրի անունը, ազգանունը, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անվանումը, որից հետո պատգամավորները գրանցվում են:

6. Նիստը նախագահողը հայտարարում է առաջին նստաշրջանի օրակարգը՝

1) հաշվիչ հանձնախմբի ստեղծում.

2) Ազգային ժողովի նախագահի ընտրություն.

3) Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ.

4) մշտական հանձնաժողովների ստեղծում.

4.1)

5) մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ.

5.1) Կառավարության առաջարկությամբ՝ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում.

6) Կառավարության ծրագրին հավանություն տալու հարց:

7. Առաջին նստաշրջանի նիստերն անցկացվում են հերթական նիստերի համար՝ Կանոնակարգի 37-րդ հոդվածով սահմանված կարգով: Մինչև մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների հարցի քննարկումն ավարտվելը տեղի են ունենում ամենօրյա նիստեր:

7.1.

7.2.

8. Կառավարության ծրագիրն Ազգային ժողով ներկայացվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը հայտարարում է հարցի քննարկմանը նվիրված նիստի օրը և ժամը:

9. Ազգային ժողովի նախագահն Ազգային ժողովի առաջին նստաշրջանի նիստում հանդես է գալիս խմբակցությունների և մշտական հանձնաժողովների, ինչպես նաև Խորհրդի կազմավորման վերաբերյալ հայտարարությամբ:

10. Առաջին նստաշրջանն ավարտվում է Ազգային ժողովի նախագահի եզրափակիչ ելույթով և հերթական նստաշրջանի գումարման օրվա մասին հայտարարությամբ:

(33-րդ հոդվածը լրաց. 17.01.18 ՀՕ-50-Ն, 08.12.22 ՀՕ-512-Ն, խմբ. 03.07.26 ՀՕ-274-Ն)

(հոդվածը 03.07.26 ՀՕ-275-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից)

(հոդվածը 03.07.26 ՀՕ-283-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։