Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-07-19-ից մինչև 2026-07-19։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 5 · ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

Հոդված 12. Մշտական հանձնաժողովի լիազորությունները

գործել է մինչև 2026-07-19Բացել ARLIS-ում

Հոդված 12. Մշտական հանձնաժողովի լիազորությունները

1. Մշտական հանձնաժողովն իր իրավասության շրջանակում՝

1) իրականացնում է գլխադասային հանձնաժողովի լիազորությունները.

2) իրականացնում է խորհրդարանական վերահսկողություն.

3) պաշտոններում ընտրության կամ նշանակման համար Ազգային ժողովին կամ այլ պետական մարմիններին առաջարկում է թեկնածուներ.

4) կարող է հարցումներով դիմել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց.

5) կարող է հրավիրել խորհրդարանական լսումներ.

6) կարող է ստեղծել ենթահանձնաժողովներ և աշխատանքային խմբեր.

7) քննարկում է Ազգային ժողովի նախագահի կողմից հանձնաժողով ուղարկված հանրագրերը և պատասխանում է դրանց:

2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են երեքշաբաթյա ժամկետում քննարկել հանձնաժողովի գրավոր հարցումը և գրավոր պատասխանել նրան:

3. Մշտական հանձնաժողովը կարող է իր իրավասությանը վերապահված հարցերի նախնական քննարկման և դրա արդյունքները հանձնաժողով ներկայացնելու նպատակով իր որոշմամբ, Աշխատակարգով սահմանված կարգով ստեղծել ենթահանձնաժողովներ կամ աշխատանքային խմբեր: Ենթահանձնաժողովը կամ աշխատանքային խումբը կարող է լուծարվել հանձնաժողովի որոշմամբ:

4. Մշտական հանձնաժողովն ունի իր աշխատակարգը, որը, Խորհրդի սահմանած օրինակելի աշխատակարգին համապատասխան, հաստատվում է հանձնաժողովի որոշմամբ:

5. Մշտական հանձնաժողովի լիազորություններն ավարտվում են Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտման դեպքում:

(12-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-22-Ն, 11.05.20 ՀՕ-264-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։