Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-07-19-ից մինչև 2026-07-19։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2026-07-19-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՊԱՇՏՈՆՈՒՄ ԸՆՏՐԵԼՈՒ, ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՄԱՆ, ԴԱԴԱՐԵՑՄԱՆ, ՀԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ, ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԵՐԸԳլուխ 27 · ՊԱՇՏՈՆՈՒՄ ԸՆՏՐԵԼՈՒ ԵՎ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԵՐԸ

Հոդված 138. Մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրությունները

գործել է մինչև 2026-07-19ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 138. Մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրությունները

1. Մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրություններն անցկացվում են Ազգային ժողովի առաջին նստաշրջանում, ինչպես նաև նրանց պաշտոնը թափուր մնալու դեպքում:

2. Մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի թեկնածու առաջադրելու իրավունք ունի սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով որոշված խմբակցությունը: Թեկնածուների առաջադրման իրավունքը պահպանվում է մինչև Ազգային ժողովի լիազորությունների ավարտը:

3. Մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների պաշտոններում պատգամավորների կազմից թեկնածուների առաջադրման իրավունքը խմբակցությունների միջև բաշխվում է Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը` ըստ յուրաքանչյուր պաշտոնի համար ստացված գործակցի, որը հաշվարկվում է Գխ =Ախ/(Պխ +1) բանաձևով, որտեղ՝

1) Գխ-ն յուրաքանչյուր պաշտոնի համար խմբակցության ստացած գործակիցն է.

2) Ախ-ն խմբակցության անդամների ընդհանուր թիվն է.

3) Պխ-ն հերթական պաշտոնի համար խմբակցության գործակիցը հաշվելիս թեկնածու առաջադրելու իրավունքով խմբակցությանը վերապահված մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների պաշտոնների ընդհանուր թիվն է: Գործակիցների հաշվարկի սկզբում Պխ-ն հավասար է զրոյի:

4. Գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը վերապահվում է մշտական հանձնաժողովների նախագահներից կամ նրանց տեղակալներից մեկի թեկնածուին առաջադրելու իրավունքը: Հաջորդ պաշտոնում առաջադրելու իրավունքը վերապահվում է մյուս խմբակցությունների համեմատ առավել մեծ գործակից ունեցող խմբակցությանը: Հավասար` ամենամեծ գործակիցների դեպքում մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի հերթական պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը որոշվում է հավասար գործակիցներ ունեցող խմբակցությունների փոխհամաձայնությամբ, իսկ դրա անհնարինության դեպքում` վիճակահանությամբ: Գործակիցների հաշվարկը կրկնվում է մինչև մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների` վերջին պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը որոշելը:

5. Մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների պաշտոններում թեկնածուների առաջադրման իրավունքը որոշելուց հետո խմբակցությունները կարող են փոխհամաձայնությամբ փոխանակել կամ միմյանց զիջել մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրենց իրավունքը:

6. Մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուներն առաջադրվում են՝

1) Ազգային ժողովի առաջին նստաշրջանում՝ յուրաքանչյուր մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման սկզբում.

2) մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

7. (մասն ուժը կորցրել է 22.06.20 ՀՕ-309-Ն)

8. Մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցն Ազգային ժողովի նիստում քննարկվում է Կանոնակարգի 135-րդ հոդվածով սահմանված կարգով:

9. Մշտական հանձնաժողովի նախագահն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

10. Եթե մշտական հանձնաժողովի նախագահը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնի համար առաջադրում է նոր թեկնածու:

11. Մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալն ընտրվում է իրավասու խմբակցության ղեկավարի կամ քարտուղարի առաջադրմամբ՝ հանձնաժողովի որոշմամբ: Մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունն անցկացվում է հանձնաժողովի կազմը հաստատվելուց, ինչպես նաև նրա պաշտոնը թափուր մնալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

11.1. Եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, առաջադրում է նոր թեկնածու:

12. Եթե խմբակցությունը Կանոնակարգով սահմանված կարգով և ժամկետում մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի՝ իրեն վերապահված թափուր պաշտոնում թեկնածու չի առաջադրում, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը:

(138-րդ հոդվածը փոփ. 22.06.20 ՀՕ-309-Ն, լրաց. 12.04.22 ՀՕ-91-Ն)

Ակտի պատկեր

(138-րդ հոդվածի 5-րդ մասն այնքանով, որքանով նախատեսում է Ազգային ժողովի խմբակցությունների կողմից մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների պաշտոններում թեկնածուների առաջադրման իրավունքը որոշելուց հետո փոխհամաձայնությամբ մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրենց իրավունքը միմյանց զիջելու հնարավորություն, ճանաչվել է Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող` համաձայն 19.12.23 ՍԴՈ-1708 որոշման:)

(138-րդ հոդվածի 12-րդ մասը ճանաչվել է Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող` համաձայն 19.12.23 ՍԴՈ-1708 որոշման:)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։